Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Արտակ Եղշատյանի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի բնակիչ Արտակ Գրիշայի Եղշատյանին սեփականության իրավունքով պատկանող /04-056-0012-0033/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 69.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 1,4քմ արտաքին մակերեսով ծածկած մուտքը, ինքնակամ բացված 2 դուռը, 1 պատուհանը և 2 բացվածքը` ընդամենը 5 միավոր՝ համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 202291YDZP:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 616,8 Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր ձևափոխված դռան կամ պատուհանի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ. 1028*1,4քմ=1439 /մեկ հազար չորս հարյուր երեսունինը/ Հայաստանի Հանրապետության դրամ, 616,8*69,2քմ=42683 /քառասուներկու հազար վեց հարյուր ութսուներեք/ Հայաստանի Հանրապետության դրամ, 1028*5=5140 /հինգ հազար մեկ հարյուր քառասուն/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝1439+42683+5140=49262 /քառասունինը հազար երկու հարյուր վաթսուներկու/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 49262 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Հայկաշեն գյուղի N900325171156 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: