Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում գտնվող 04-035-0103-0118 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1.1 հա այլ հողատարածքը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել`04-035-0103-0118 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1.1 հա այլ հողատարածքի համար 1000000 /մեկ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
4. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
5. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |