Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1920–Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22–ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2025 թվականի դեկտեմբերի 26–ի N 2/փ-413 դրական եզրակացությունը, հողի սեփականատեր Էդգար Ազիզյանի դիմումը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Էդգար Սամվելի Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող 04-050-0108-0020 կադաստրային ծածկագրով ընդհանուր 0.3201հա մակերեսով գյաւղատնտեսական նշանակության վարելահողից 0,043հա մակերեսով հողատարածքը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Նշված հողամասի վրա առկա 211․1քմ մակերեսով շինությունները փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
3. Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |