Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, հիմք ընդունելով «Ակնաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2023 թվականի փետրվարի 3–ի N 57 գրությունը, դպրոցում գործող նախակրթարանի գործունեությունը ապահովելու նպատակով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեի 9․1․1–ի (Նախադպրոցական ուսուցում) 4637 հոդվածից հատկացնել 600․000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: