Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28–րդ կետով, 28–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետով, 34–րդ հոդվածի 3–րդ մասի 4–րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների 2025 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1–ի: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում գտնվող մանկապարտեզների աշխատողների 2025 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2–ի։ 3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Գայի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատողների 2025 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3–ի։
4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում գտնվող մշակութային հաստատությունների աշխատողների 2025 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4–ի։
5․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Արաքսի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատողների 2025 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5–ի։
6.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի աշխատողների 2025 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 6–ի։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |