Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 17–րդ ենթակետը և Ա/Ձ Արթուր Տերտերյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել Ա/Ձ Արթուր Տերտերյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում 460 քառակուսի մետր մակերեսի համար 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսակներին կազմակերպել և իրացնել հանրային սնունդ։
2. Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 17–րդ ենթակետի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: