Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Գայ գյուղի բնակիչ Կատարինե Պողոսյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-033-0408-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի 0,5522 հա վարելահողը ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Կատարինե Պողոսյանին:
2.Վաճառքի գին սահմանել 04-033-0408-0007 ծածկագրով 0.5522 հավարելահողի համար` 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |