Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 14–րդ ենթակետով, հիմք ընդունելով Կարինե Ռադիկի Վարդանյանի 2024 թվականի դեկտեմբերի 04–ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 40 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի Ա․ Մանուկյան փ․ 7տ․ հասցեի բնակիչ Կարինե Ռադիկի Վարդանյան /ծնված՝ 16․04․1990թ․, անձնագիր՝ AT0464125, տրված 23․09․2019թ․–ին 057–ի կողմից/ նկատմամբ սահմանել պատրոնաժ (օգնական)՝ պատրոն նշանակելով իր ամուսնուն՝ Արթուր Վարդանի Վարդանյանին /ծնված 27․11․1980թ․, անձնագիր՝ AP0512907 տրված 25․08․2016թ․–ին 057–ի կողմից/։
2. Արթուր Վարդանի Վարդանյանին վերապահել ի շահ իր կնոջ՝ Կարինե Ռադիկի Վարդանյան, առանց հատուկ լիազորագրի, կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: