Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 47-րդ կետով. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Ստեղծել հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար մրցույթային հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2.Հանձնաժողովին՝ մրցույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջների համաձայն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|