Այսօր: Կիրակի, 29 Դեկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



27 դեկտեմբերի 2024 թ.

ԱՐՏՈՒՐ ԱՎԱԳԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Արտուր Հակոբյանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղում գտնվող քաղաքացի Արտուր Ավագի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող /04-085-0218-0026/ ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 161.5քմ արտաքին մակերեսով պահեստ կ/նկուղը, 159.0քմ արտաքին մակերեսով պահեստ 1-ին հարկը, 448.3քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 68.1քմ արտաքին մակերեսով ԲՊ-ը, 77.3քմ արտաքին մակերեսով արտադրամասը, 112.0քմ արտաքին մակերեսով վարչական շենք նկուղը, 245.0քմ արտաքին մակերեսով ծածկը, 8.5քմ արտաքին մակերեսով թռչնանոցը, 12.4քմ արտաքին մակերեսով թռչնանոցը, 24.6քմ արտաքին մակերեսով թռչնանոցը, 54.8քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 6.3քմ արտաքին մակերեսով ծածկը, 18.7քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 17.6քմ արտաքին մակերեսով ջրավազանը,17.6քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 17.6քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 17.6քմ արտաքին մակերեսով ջրավազանը,17.6քմ արտաքին մակերեսով ջրավազանը,17.6քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 26.5քմ արտաքին մակերեսով հանգստի սենյակը՝ համաձայն «Ջիվան Հարությունյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2022SWCICT:

2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է արտադրական շինությունների 1քմ-ի համար 1813.5 Հայաստանի Հանրապետության դրամ, 1813.5*1528.6քմ=2772116 /երկու միլիոն յոթ հարյուր յոթանասուներկու հազար մեկ հարյուր տասնվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ: 

3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 2772116 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Ջրառատ գյուղի N900325182153 հաշվեհամարին:

4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝dc5b9f04-06bd-4cc7-ae35-dcdda29dd988



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner