Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արաքս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Խորոնք գյուղի Մ. Խորենացու 33 հասցեում գտնվող, 04-050-0061-0001 կադաստրային ծածկագրով, Խորոնքի երաժշտական դպրոցի առաջին հարկի 37,8 քմ մակերեսով սենյակը՝ համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինության հատակագծերի, 10 տարի ժամկետով։
2. Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման տարեկան վարձավճարի չափ սահմանել 37,8քմ-ի համար` 180000 /մեկ հարյուր ութսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։ Մրցույթի մեկնարկային քայլ սահմանել 9000 Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Մասնակցության վճար սահմանել 10000 Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |