Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 14–րդ ենթակետը և Ա/Ձ Ռոզա Կոստանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Ա/Ձ Ռոզա Կոստանյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներին վաճառել ոգելից խմիչքներ և ծխախոտային արտադրատեսակներ։
2.Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 14–րդ ենթակետի համաձայն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: