Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-085-0216-0025 կադաստրային ծածկագրով բնակավայրի նշանակության 0.0829 հա հասարակական կառուցապատման հողամասը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-085-0216-0025 կադաստրային ծածկագրով բնակավայրի նշանակության 0.0829 հա հասարակական կառուցապատման հողամասի համար 2000000 / երկու միլիոն/ ՀՀ դրամ:
3. Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
4. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
5. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |