Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի 16 փ․, 14 տան բնակիչ Սասուն Համբարձումի Նազարյանի 2025 թվականի հուլիսի 30-ի դիմումը /անձնագիր՝ AL 0532286, տրված՝ 06․12․2023թ․, 057-ի կողմից/, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 31-ի N31 արձանագրությունը․
Որոշում եմ՝
1. Սասուն Համբարձումի Նազարյանին թույլատրել կնքելու գործարք՝ իր անգործունակ դստեր /խնամարկյալի/՝ Արմինե Սասունի Նազարյանի /ծնված՝ 19․02․1983թ․/ 1/5 բաժնային մասով սեփականությունը հանդիսացող ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի 04-012-0059-0009 կադաստրային ծածկագրով, 0․119 հա մակերեսով հողամասը օտարելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։