Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Վահան Աշոտի Ազատյանի 2022 թվականի հունիսի 20–ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. Վահան Աշոտի Ազատյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.30629 հա (ծածկագիրը՝ 04-033-0225-0043, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 3-ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին» N 36-Ա որոշումը:
4. Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |