Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209–րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի մայիսի 22-ի N 01/16/03966-2025 գրությունը, 2025թ․ հունիսի 2-3-ը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով.
Որոշում եմ՝
1. Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանին 2025 թվականի հունիսի 2-ից 3-ը գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաք։
2. Արաքս համայնքի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես վերապահել Արաքս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահրամ Հարությունյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: