Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արաքս համայնքի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում (վարչական շրջաններում մանկապարտեզների բացակայության դեպքում՝ նախակրթարաններում) հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ միջոցառումների կազմակերպման նպատակով, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 950.000 /ինը հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։