Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16–ի N 85-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 5–րդ ենթակետը և Ա/Ձ Քրիստինե Մուքաելյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Ա/Ձ Դավիթ Պետրոսյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում 2026 թվականի 4 /չորս / եռամսյակների համար վաճառել հեղուկ վառելիք։
2. Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 16–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 85-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 5–րդ ենթակետի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: