Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 սեպտեմբերի 2023 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի  Հանրապետության   կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ, 25-րդ կետերով, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2003թվականի դեկտեմբերի 24-ի N1920-Ն որոշմամբ,  հիմք ընդունելով Արմավիրի մարզպետի 2023թվականի օգոստոսի 29-ի N01/7/05313-2023 գրությունը, անշարժ գույքի սեփականության իրավունքի N 24052012-04-0130 վկայականը և Արման Անդրեասյանի 2023 թվականի մարտի 30-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`                                              

1. Արման Ապրեսիկի Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի Վ. Տերյան փողոցի 2 հասցեում գտնվող 0.12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հող:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ սույն 1200 քմ մակերեսով հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման հաշվեկշռից և ներառել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում:

3. Հողամասին տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, Առատաշեն գյուղ, Վ. Տերյան փողոց 2:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner