Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 5-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած աճուրդային կարգով վաճառքի արդյունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Ապագա գյուղում գտնվող գյուղատնտեսական և բնակավայրիերի նշանակության 04-012-0046-0002 ծածկագրով 0.2 հա հողատարածքի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացի Արթուր Ադամի Ղազարյանի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր, ներկայացնելով այն նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: