Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Ռոբերտ Գեղամյանի 2024 թվականի հունվարի 27-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի բնակիչ Ռոբերտ Ռուդոլֆի Գեղամյանին, Ռուդոլֆ Ռոբերտի Գեղամյանին սեփականության իրավունքով պատկանող /04-050-0039-0006/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 35,4քմ արտաքին մակերեսով նկուղը, 24,2քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 19,4քմ մակերեսով ԲՊ-ը, 13,2քմ արտաքին մակերեսով ծածկած մուտքը, 1,3քմ արտաքին մակերեսով զուգարանը, ինքնակամ բացված 1 դուռը՝ ընդամենը 1 միավոր՝ համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024ULLWJ3։
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 616,8 Հայաստանի Հանրապետության դրամ,յուրաքանչյուր ձևափոխված դռան կամ պատուհանի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ, 1028*59,6քմ=61269 /վաթսունմեկ հազար երկու հարյուր վաթսունինը/ Հայաստանի Հանրապետության դրամ, 616,8*33.9քմ=20910 /քսան հազար ինը հարյուր տաս/ Հայաստանի Հանրապետության դրամ, 1028*1=1028 /մեկ հազար քսանութ/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 61269+20910+1028=83207 /ութսուներեք հազար երկու հարյուր յոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 83207 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Խորոնք գյուղի N900325192152 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: