Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Ավետիս Հասրաթյանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի դիմումը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտգիմետ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. Ավետիս Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0.089 հա գյուղատնտեսական նշանակության /ծածկագիրը՝ 04-023-0050-0014, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք/ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական օբյեկտներ, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |