Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի լիազորված անձ Արման Օսիկյանի 2023 թվականի սեպտեմբերի 6-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-048-0201-0021 ծածկագրով Էջմիածնի խճուղի 1/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,89հա հողամասին կից առկա 04-048-0201-0005 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.0148 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողը ուղղակի վաճառքով` ընդլայնման նպատակով օտարել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին:
2.Վաճառքի գին սահմանել 0.0148 հա հողամասի համար 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |