Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Շողիկ Ասատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի գործը պարզեցի՝
ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից Շողիկ Ասատրյանի /հասցե՝ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ․ Ապագա, 6 փ․, 25տ․/ նկատմամբ«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ վերջինիս կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող 04–012–0134–0006 կադաստրային ծածկագրով հողամասըօգտագործվումէոչնպատակայիննշանակությամբ, այնէիրականացվումէձկնաբուծություն։
Անձի կողմից իրականացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով սահմանված խախտումներ, որոնք առաջացնում են տուգանքի նշանակումներ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով:
Վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունվարի 9-ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2023 թվականի օգոստոսի 22-ին կազմված արձանագրությունը։
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Սվետլանա Հրանտիկի Ավետիսյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2023 թվականի օգոստոսի 29-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2023 թվականի օգոստոսի 30–ին տրված N LO111042940AM ստացականը/, սակայն նշված բեռնային համարով առաքանու էլեկտրոնային տվյալների համաձայն՝ Շողիկ Ասատրյանն այն դեռևս չի ստացել։
Վերոգրյալից և վարչական վարույթի շրջանակներում լսում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որիհամաձայն՝«Վարչականվարույթըկարողէկասեցվելնաևօրենքովնախատեսվածայլդեպքերում։», «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին»օրենքի 46-րդհոդվածի 1-ին մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Շողիկ Ասատրյանի նկատմամբհարուցվածվարչականվարույթըկասեցնել՝մինչևվարչական վարույթ հարուցելու մասին ծանուցումը ստանալուց հետո ծանուցմամբ սահմանված լսում իրականացնելու ժամկետի ավարտը։
2. Վարչական վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, կամ հրապարակման պահից՝ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով, կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով: