Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Ակնաշեն գյուղի բնակիչ Ռոբերտ Սամվելյանի 2022 թվականի հունիսի 16–ի դիմումը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. Ակնաշեն գյուղի բնակիչ Ռոբերտ Ռաֆայելի Սամվելյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.7 հա (ծածկագիրը՝ 04-005-0184-0005, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |