Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2026 թվականի փետրվարի 02–ի դիմում-գրությունը, դպրոցի կարիքների համար 2 հատ JBL/Max բարձրախոս՝ տակդիրով, 1 հատ միկշել, 2 հատ/կոմպլեկտ/ հեռակառավարման խոսափող, 5 հատ համակարգիչ RTX/GTX/AMD, Intel core i5/Ryzen 5, 8/16GB SSD, աղբի տեսակավորման համար /թուղթ, պլաստիկ, կենցաղային թափոններ/ աղբամաններ ձեռք բերելու նպատակով․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արտիմետի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1․300․000 (մոկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ դրամաշնորհ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: