Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու ղեկավարները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում ընդգրկված էին համայնքային նշանակության մի շարք կարևոր հարցեր՝ ներառյալ կոմունալ սպասարկման կազմակերպումը, գյուղատնտեսության, սոցիալական և մշակութային ծրագրերի ընթացքը, ինչպես նաև կրթական, ֆինանսական, ոլորտային մի շարք հարցեր։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին վերջին ժամանակահատվածում իրենց իրականացրած աշխատանքների հաշվետվությունները ինչպես նաև զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները։
Քննարկումների արդյունքում համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը ներկայացրեց կոնկրետ հանձնարարականներ՝ միտված խնդիրների օպերատիվ լուծմանը և համայնքային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։ |