Այսօր: Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հոկտեմբերի 2024 թ.

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԻՄԵՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 3.4221 ՀԱ ԱՅԼ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 5-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած աճուրդային կարգով վաճառքի արդյունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Արտիմետ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 04-023-0104-0004 ծածկագրով 3.4221 հա այլ հողատարածքի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:

2. Աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացի Մեսրոպ Հենրիկի Միրզախանյանի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր, ներկայացնելով այն նոտարական վավերացման և պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner