Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34–րդ հոդվածներով․ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 20-ի «Ավտոմեքենաների՝ խառայողական նպատակներով շահագործման համար վառելիքի ծախսի չափաքանակները սահմանելու մասին» N 221-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման 1-ին կետով հաստատված N1 և N2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 և N2 հավելվածների։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |