Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Հայկ Լևոնյանի 2023 թվականի փետրվարի 1-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. Հայկ Լևոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0.37 հա գյուղատնտեսական նշանակության /ծածկագիրը՝ 04-012-0204-0013, գործառնական նշանակությունը՝ վարելահող/ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական օբյեկտներ, գործառնական նշանակության հողամասեր` մինչև 100 հազար խորոնարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |