Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Ջիվան Խորշիկյանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս/Էջմ/ գյուղի բնակիչ Ջիվան Միշայի Խորշիկյանին սեփականության իրավունքով պատկանող /04-017-0027-0012/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 71,6քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 76,8քմ արտաքին մակերեսով ԲՊ-ը, 19,3քմ մակերեսով ծածկը, 45,2քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 11,1քմ մակերեսով ծածկը, 3,2քմ արտաքին մակերեսով զուգարանը, 0,1քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Ավագ Ավագան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024QJRHLQ։
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ, 616.8 Հայաստանի Հանրապետության դրամ, 1028*167,7քմ=172396 /մեկ հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր իննսունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ, 616,8*59,6քմ=36761 /երեսունվեց հազար յոթ հարյուր վաթսունմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 172396+36761=209157 /երկու հարյուր ինը հազար մեկ հարյուր հիսունյոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 209157 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Արաքս/Էջմ/ գյուղի N900325159151 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: