Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Գեղամ Գևորգյանի 2024 թվականի հուլիսի 22-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ Գեղամ Գարուշի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող /04-033-0106-0023/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 28,8քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 0,9քմ աստիճանահարթակը, 0,9քմ արտաքին մակերեսով զուգարանը, 9,3քմ արտաքին մակերեսով թռչնանոցը, ինքնակամ բացված 1 դուռը և 1 պատուհանը` ընդամենը 2 միավոր՝ համաձայն «Սևան Թովմասյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024XNVQVX:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 853,2 Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր ձևափոխված պատուհանի համար 1422 Հայաստանի Հանրապետության դրամ. 1422*29,7քմ=42233 /քառասուներկու հազար երկու հարյուր երեսուներեք / Հայաստանի Հանրապետությանդրամ, 853,2*10,2քմ=8703 /ութ հազար յոթ հարյուր երեք/ Հայաստանի Հանրապետության դրամ, 1422*2=2844 /երկու հազար ութ հարյուր քառասունչորս/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 42233+8703+2844=53780 /հիսուներեք հազար յոթ հարյուր ութսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 53780 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Գայ գյուղի N900325165158 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: