Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 08/02/2023 11:00
Վարող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՎայրԱրաքս համայնք, Առատաշեն գյուղ
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Արաքս համայնքի ղեկավար՝ Ղ.Ղազարյանը անցկացրեց խորհրդակցություն՝ ուղղված համայնքի բուժամբուլյատորիաների աշխատանքի ճիշտ և արդյունավետ իրականացմանը։
Բովանդակություն *

Խորհրդակցությանը ներկա էին Արմավիրի մարզպետի խորհրդական՝ Սաթենիկ Թովմասյանը, առողջապահության բաժնի պետ՝ Հովիկ Հարությունյանը, բաժնի պետի օգնական՝ Արուսյակ Բեգլարյանը, ՀՎԿՀ բաժնի տնօրեն՝ Նարինե Սահակյանը, բաժնի վարիչ՝ Անի Ոսկանյանը և համայնքում գտնվող թվով յոթ բուժամբուլյատորիաների տնօրենները։

 

Քննարկվեցին հետևյալ հարցերը. 

1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Ղ.Ղազարյան) - 08.02.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։
 

(Ղ. Ղազարյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

 Ընդունվեց ի գիտություն։                       


2. Համայնքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում չօգտագործված արձակուրդների կուտակումների հետ կապված.

 (Ղ. Ղազարյան) – Համայնքապետարանի ենթակայությամբ գործող թվով 7 կազմակերպությունում առկա են անցած տարվանից մնացած/չօգտագործված արձակուդներ։ Վերջիններիս տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ՝ խնդիրը կարգավորելու համար։

 Ընդունվեց ի գիտություն։    

 

3. Աշխատանքների մասին.

Ղեկավար կազմի և աշխատակիցների կողմից մշտապես հատուկ ուշադրություն է դարձվելու մայթերի եզրաքարերի հատվածներում կուտակված աղբի մնացորդների վերացման խնդրին, ինչը կրելու է շարունակական բնույթ։ Հորդորվեց ուշադրություն դարձնել և մշտապես տեղեկացնել մաքրության պահպանման աշխատանենրի մասին:

Ընդունվեց ի գիտություն։    

 

4.Պատվաստումների և պատվաստանյութերի մասին.

(Ղ. Ղազարյան) - Պատվաստումների և պատվաստանյութերի քանակը և կիրառությունը պետք է ավելացվի, որպեսզի առավելագույնս կանխվի վիրուսների և հիվանդությունների ցուցանիշը։ 

 

5. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner