Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 14–րդ ենթակետով, հիմք ընդունելով Սեդա Ալբերտի Մադոյանի 2025 թվականի մայիսի 02-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 06-ի N 16 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի 17 փ․ 10 տ․ հասցեի բնակիչ Սեդա Ալբերտի Մադոյանի (ծնված՝ 01․07․1971թ․, անձնագիր՝ AR0538047, տրված 14․12․2017թ․–ին 057–ի կողմից) նկատմամբ սահմանել պատրոնաժ (օգնական)՝ պատրոն նշանակելով իր որդուն՝ Վարդան Ռոբերտի Ավետիսյանին (ծնված 10․03․1991թ․,անձնագիր՝ AT0334224, տրված 17․12․2019թ․–ին 057–ի կողմից)։
2. Վարդան Ռոբերտի Ավետիսյանին վերապահել ի շահ իր մոր՝ Սեդա Ալբերտի Մադոյանի, առանց հատուկ լիազորագրի, կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: