Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Արաքս համայնքի դպրոցների և մանկապարտեզների մանկավարժական կազմին Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ նվերների ձեռքբերման նպատակով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1.Արաքս համայնքի թվով 13 դպրոցի և 9 մանկապարտեզի մանկավարժական կազմին նվերներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեի 8.2.4 /Այլ մշակութային կազմակերպություններ/-ի 4237 /ներկայացուցչական ծախսեր/ հոդվածից հատկացնել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |