Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով սեփականատեր Մանուկ Աշոտի Մարտիրոսյանի 2024թվականի մայիսի 14-ի դիմումը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Մանուկ Աշոտի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 3.7597 հա հողամասից /ծածկագիր՝ 04-013-0121-0104, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող/ 1.1869հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասեր` խաղողի գինու արտադրություն կառուցելու համար: 2. Փոփոխված 1.1869 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |