Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 14–րդ ենթակետով, հիմք ընդունելով Աղավնի Սարգսի Հարությունյանի 2025 թվականի հուլիսի 02-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 02-ի N 26 արձանագրությունը․
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի 20 փողոցի 7 տան հասցեի բնակչուհի Աղավնի Սարգսի Հարությունյանի (ծնված՝ 25․03․1963թ․, անձ․՝ AS0612597, տրված 15․05․2019թ․–ին 057–ի կողմից) նկատմամբ սահմանել պատրոնաժ (օգնական)՝ պատրոն նշանակելով իր որդուն՝ Կիրակոս Հովհաննեսի Ղազարյանին (ծնված 25․03․1996թ․,անձնագիր՝ AP0697856, տրված 14․02․2017թ․–ին 057–ի կողմից)։
2. Կիրակոս Հովհաննեսի Ղազարյանին վերապահել ի շահ իր մոր՝ Աղավնի Սարգսի Հարությունյանի, առանց հատուկ լիազորագրի, կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: