Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով սեփականատեր Արման Ալբերտի Ղազարյանի 2023 թվականի հունիսի 1-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Արման Ալբերտի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.9 հա հողամասի /ծածկագիր՝ 04-012-0204-0019, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասեր` մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
2. Փոփոխված 0.9 հա հողամասն արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: