Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ պահանջով՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Սահմանել ֆինանսական աջակցության բանաձև Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակչի մահվան ՝ 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով: Աջակցությունը տրամադրել հանգուցյալի ընտանիքի անդամին և/կամ օրինական իրավահաջորդին: Ինչպես նաև մահվան յուրաքանչյուր դեպքում համայնքի անունից տրամադրել ծաղկեպսակ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 17-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |