Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով սեփականատեր «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ի լիազորված անձ Վահե Չոմարյանի 2022 թվականի օգոստոսի 31–ի դիմումը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ին պատկանող գյուղատնտեսական նշանակության 1.1159 հա (ծածկագիրը՝ 04-064-0222-0160, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղում հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխելու մասին» N 90-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |