Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Գայ գյուղում գտնվող ջրային նշանակության` 04-033-0031-0004 կադաստրային ծածկագրով 0.2648 հա ջրային հողատարածքը 25 տարի ժամկետով:
- Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել, 0.2648 հա-ի համար, 40000 ՀՀ դրամ։
- Մրցույթի մեկնարկային քայլ սահմանել 2000 ՀՀ դրամ:
- Մասնակցության վճար սահմանել 10000 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |