Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ջրառատ գյուղի բնակիչ Մելիք Հակոբի Մելքոնյանի 2023 թվականի օգոստոսի 31-ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-048-0004-0045 ծածկագրով Էջմիածնի խճուղի 15 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 0,0193հահողամասին կից դիմային հատվածում առկա 04-048-0004-0047 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.0129 հա այլ հողատեսքը ուղղակի վաճառքով` ընդլայնման նպատակով օտարել քաղաքացի Մելիք Հակոբի Մելքոնյանին:
2.Վաճառքի գին սահմանել 0.0129 հա հողամասի համար 200000 /երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |