Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Գոհարիկ Սահակյանի 2025 թվականի հունվարի 9-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի բնակիչ Գոհարիկ Հակոբի Սահակյանին, Ռոբերտ Հակոբի Սահակյանին, Հասմիկ Հակոբի Սահակյանին, Լիլիթ Հակոբի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող /04-086-0010-0018/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 111,6քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 4,3քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 0,6քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024XCB2AB:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ շինությունների 1քմ-ի համար 725.4 Հայաստանի Հանրապետության դրամ, 1209*111.6քմ=134924 /մեկ հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր քսանչորս/ Հայաստանի Հանրապետության դրամ, 725.4*4.9քմ=3554 /երեք հազար հինգ հարյուր հիսունչորս/ Հայաստանի Հանրապետության դրամ:Ընդամենը՝134924+3554=138478 /մեկ հարյուր երեսունութ հազար չորս հարյուր յոթանասունութ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 138478 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Ջրարբի գյուղի N900325183169 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: