Հանդիպում տեղի ունեցավ խմելաջրերի և կոյուղաջրերի գերմանական «ԳԻՏԵԿ» խորհրդատվական ընկերության ղեկավար՝ Ժան-Լյուի Մերտելի, հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ Հովհաննես Հարությունյանի հետ։
Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Կոյուղաջրերի մաքրման մասին
(Ղ. Ղազարյան) - Շատ գյուղեր կան, որոնք ինքնուրույն են իրականացնում իրենց ջրամատակարարումը, սակայան մի շարք բնակավայրերում կոյուղաջրերի մաքրման համակարգեր գոյություն չունեն: Պետք է կատարվեն համապատասխան աշխատանքներ ջրահեռացման կայանների կառուցման համար:
2. Խմելաջրերի մասին.
(Ղ. Ղազարյան) - Համայնքում կան խմելաջրերի ցանցի խնդիրներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին և հնարավորինս լուծումներ առաջարկվեցին խնդիրների համար: |