Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՎԵՏԼԱՆԱ ԹՈՒՐՅԱՆՋԻ ԹԵՄՈՒՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի բնակիչ Սվետլանա Թուրյանջի Թեմուրյանը /ծնվ. 1962թ/ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Առատաշեն գյուղի Ա. Այվազյան փողոց 75 հասցեում գտնվող, իրենց պատկանող /ըստ օրենքի ժառանգության վկայագրի` 2011թ-ի թիվ1601 և ըստ կտակի ժառանգության վկայագրի 2011թ-ի թիվ1603 սեղանամատյանի/ 0,15հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0025հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի Ա. Այվազյան փողոց 75 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սվետլանա Թուրյանջի Թեմուրյանի /ծնվ. 1962թ/, Լիլիթ Հովհաննեսի Թեմուրյանի /ծնվ. 1984թ/, Լիաննա Հովհաննեսի Թեմուրյանի /ծնվ. 1987թ/, Սարգիս Հովհաննեսի Թեմուրյանի /ծնվ. 1990թ/գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0,15հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0025հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 89,5քմ կառուցված 1989թ, ծածկած մուտք` 60,7քմ կառուցված 1989թ, բնակելի տուն` 92,3քմ կառուցված 1989թ, բաց  պատշգամ` 21,5քմ կառուցված 1989թ, անասնաշենք` 12,6քմ կառուցված 1998թ, թոնրատուն` 14,6քմ կառուցված 1989թ, լոգարան` 3,4քմ կառուցված 1989թ,./: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Սվետլանա Թուրյանջի Թեմուրյանի /ծնվ. 1962թ/, Լիլիթ Հովհաննեսի Թեմուրյանի /ծնվ. 1984թ/, Լիաննա Հովհաննեսի Թեմուրյանի /ծնվ. 1987թ/, Սարգիս Հովհաննեսի Թեմուրյանի /ծնվ. 1990թ/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Առատաշեն, Ա. Այվազյան փողոց 75 հասցե:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝13663238-ab5c-4a11-b64f-5f09f8d90da0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner