Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին ձթ-րդ կետով, <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արթուր Հարությունյանի ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Տալ նախնական համաձայնություն Արթուր Հարությունյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի Էջմիածնի խճուղի 47 հասցեում ավտոգազալցավորման ճնշակայանի կառուցման աշխատանքների իրականացման համար։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |