Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6–րդ և 42–րդ կետերով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արաքսի համայնքապետարանի կարիքների համար մեկ համակարգչային հավաքածու և մեկ պատճենահանման սարք ձեռք բերելու նպատակով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեի 01․1․1 (Արաքսի համայնքապետարան)–ի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածից հատկացնել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնումընդունման պահից: |