Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքում մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ թվով 13 դպրոցների, վարչական ղեկավարների նստավայրերի և մշակույթի տների (թվով 14), 10 մանկապարտեզների, 7 բուժամբուլատորիաների և <<Գայի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի կին աշխատողների համար հյուրասիրություն կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 800.000/ ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |