Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 հունիսի 2025 թ.

«ՀԱՍԻՆԷԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՍՏԵՓԱՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքի ղեկավարը քննության առնելով վարչական գործը՝ «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի կողմից /հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր, Ադոնցի փ․ 8/ Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող, «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 04-085-0201-0039 կադաստրային ծածկագրով /նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ արոտավայր/ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, գործառնական նշանակությունն ու հողատեսքն ինքնակամ փոփոխելու վերաբերյալ պարզեց, որ «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի կողմից թույլ է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2–րդ պարբերություննով սահմանված խախտումներ, այն է՝ այն է՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
 Արդյունքում ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից 2025 թվականի մայիսի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ վերը նշված դրույթների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
 «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 27-ին տրված LO128061947AM ստացականը և 2025 թվականի մայիսի 31-ին առաքանին հանձնված լինելու վերաբերյալ էլեկտրոնային ապացույց/։  
 Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
 Արաքս համայնքում հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովի /այսուհետ՝ Հանձնաժողով/ կողմից 2025 թվականի մայիսի 21-ին կազմված արձանագրությունը։
 Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 26-ի «Վարչական վարույթ հարուցելու մասին» ծանուցագիրը և այն ստացած լինելու փաստը հավաստող ապացույց։
 Վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ Հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 02-ի արձանագրությունը։
 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 04-085-0201-0039 կադաստրային ծածկագրով /նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ արոտավայր/ հողամասը օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, գործառնական նշանակությունն ու հողատեսքն ինքնակամ փոփոխվել է, այն է՝ իրականացվում է ավազի լվացում և տեսակավորում։
 Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Արաքսի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը, լինելով պատշաճ ծանուցված, չի մասնակցել վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ կամ միջնորդություններ։
 Արդյունքում Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը ներկայացվել է Արաքս համայնքի ղեկավարին և առաջարկվել՝ իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով սահմանված դրույթների խախտման չափերով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի ՝ 150․000 / հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
 Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։
 Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասի, 9–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերի պահանջների՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը: Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի: Նույն օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
 Տվյալ պարագայում իրավախախտողն առանց համապատասխան թույլտվության ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 04-085-0201-0039 կադաստրային ծածկագրով հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, ինքնակամ փոփոխել է նույն հողամասի գործառնական նշանակությունն ու հողատեսքը՝ իրականացնելով ավազի տեսակավորում և լվացում։
 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ և հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից ներկայացված արձանագրությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝


1. Իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 04-085-0201-0039 կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և գործառնական նշանակությունն ու հողատեսքը ինքնակամ փոփոխելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325165232 հաշվեհամարին, ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնք:
3. «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանին տալ պարտադիր ցուցում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները և հողամասը բերել նախնական տեսքին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ Համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արփինե Ամիրջանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a01eb4cb-9e72-43ca-a6a2-de21ba32e28b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner