Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-023-0043-0013 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,461 հա գյուղատնտեսական արտադրական հողատարածքը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-023-0043-0013 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,461 հա գյուղատնտեսական արտադրական հողատարածքի համար 6000000 /վեց միլիոն/ ՀՀ դրամ:
3. Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
4. Մասնակցության վճարը սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
5. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |